ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ալիևի ու Փաշինյանի միջև իրական հակասություններ չկան

Ալիևի ու Փաշինյանի միջև  իրական հակասություններ չկան
06.06.2023 | 16:04

Էս նկարից հետո մի գրամ կասկած չի մնացել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի հրապարակային մասում բեմականացված հակասությունը նախապես գծված խաղարկային սցենար էր։ Նախ, ի՞նչ կարիք կար առավելապես տնտեսական բովանդակություն կրող հանդիպումը վերածել լեզվակռվի, եթե անմիջապես հետևելու էին երկկողմ և եռակողմ հանդիպումներ, որոնք նախատեսված էին հենց այդ խնդիրները քննարկելու համար։

Ո՞րն էր նպատակը:

1. Շոշափել միջանցք եզրույթը և այն նետել ռուսների գրպանը։ Դա արեց Ալիևը և ստեղծեց տպավորություն, թե իբր ռուսներն առանձնապես դեմ չեն այդ գաղափարին։ Չնայած հենց Ալիևը անմիջապես հայտարարեց, թե իր լեգիտիմ իրավունքն է երևույթը միջանցք կոչելը, իսկ Նիկոլի հետ երկկողմ հանդիպման ավարտին Պուտինը վերահաստատեց Ռուսաստանի հավատարմությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որտեղ միջանցք է հայտարարված բացառապես Հայաստանն Արցախին կապող ճանապարհը։ Միևնույնն է` հանրային քննարկումը կարողացան ուղղորդել, թե իբր Ռուսաստանն էլ է շահագրգիռ միջանցքի հարցում։

2. Ցույց տալ, թե իբր Ռուսաստանն անզոր է կարգավորման գործընթացը եռակողմ համաձայնագրի շրջանակներում ապահովելու հարցում։ Սա էլ արեց Նիկոլ Փաշինյանը` բոլորի ներկայությամբ հայտարարելով, թե Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներ են պարունակում իրենց մեջ, և դաշնակիցների մոտ այդ ամենը մնում է անարձագանք։

Այս նկարը վերահաստատում է, որ Ալիևի ու Փաշինյանի միջև իրական հակասություններ չկան, կա պայմանավորվածություն եռակողմ հայտարարությունը շրջանցող բրյուսելյան լուծումների հարցում։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2159

Մեկնաբանություններ